Thursday, July 12, 2012

სასწავლო პროექტი


Նախագծի անվանումը-«Թմկաբերդի առումը»
Նախագծի կարևորությունը-Երեխաները նախ կծանոթանան մեր պատմական արժեքների հետ,կիմանան նրանց կարևորությունը և դրանց հիման վրա ստեղծված առասպելների մասին:
Նախագծի նպատակը-Երեխաներին պետք է դաստիարակել կայուն և հասարակությանը պիտանի մարդիկ,նաև պետք է գիտակցեն իրենց կարևորությունը այս կյանքում:Պոեմի նախերգանքը հուշում է՝ ինչպես ճիշտ ապրել,որ մարդը հավերժ չի ապրում,և քանի ապրում է, ապա  պետք է բարի գործեր կատարի,քանզի բարին գեղեցիկ է ու վեհ:
Նախագծի տևողությունը- 1:30 ժ
Նախագծի մասնակիցները-9րդ դասարան
Նախագծին անհրաժեշտ պարագաներ-Ցուցապաստառներ,համակարգիչ և այդ ժամանակաշրջանին բնորոշ հագուստ:
Նախագծի ընթացքը-Պոեմը բեմադրում են և բեմականացմանը մասնակցում են բոլորը:
Միջառարկայական կապը-Մեջբերումներ են անում Հայոց պատմությունից,քանի որ պոեմի հիմքում ընկած են պատմական փաստեր:
Թմկաբերդը գտնվում է Ջավախքում:Ջավախքը Հայաստանի պատմական շրջան էր,որն այժմ իր մեջ ընդգրկում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգը:
Նախագծի հեղինակ-Աննա Այվազյան

Հեղինակի էլեկտրոնային հասցեն-annushka.ayvaz@gmail.com